понедельник, 25 мая 2015 г.


Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում


1.             Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
ՀՀ  ի տարածքը գրեթե ամբողջովին լեռնային է , շատ են բարձրադիր տեղանքները; Իսկ լեռնանին տարածքներին առհասարակ բնորոշ է վերընթաց գոտիականության սկզբունքը այսինքն, կլիմայական պայմանները փոփոխվում են ըստ բարձությունների: Լեռնային առավելություններ են մաքուր օդը, լեռնային ջրերը: ՀՀ տարածքում քիչ են անտառային զանգվածները, դրանք հիմնականում  գտնվում են Լոռում և Տավուշում : Լեռնային օդի և լեռնային մաքուր և առողջարար ջրերի շնորհիվ Հայաստանում զարգացման փուլում են գտնվում էկո-տուրիզմը:  Մասնավորապես  Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում և այլն:  Աշխարհում շատ սահմանափակ է քաղցրահամ այսինքն ղմելու համար պիտանի ջրերի քանակը: Հայաստանը այն փոքրաթիվ պետություններից է, որը ունի քաղցրահամ ջրերի պաշար: Հայաստանը ունի մեղմ կլիմա: Բոլոր 4 եղանակները  վառ առտահայտված են: ՀՀ ջերմային պայմանները թույլ են տալիս աճեցնել տարբեր տիպի սեզոնային և ոչ սեզոնային պտղատու ծառեր, հացահատիկային մշակաբույսեր,հատապտուղներ և բանջարեղեն աճեցնել:

2.Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
 Հայաստանում գոյություն չունի շին աղբի համար նախատեսված աղբատեղի: Հիդրոէլեկտրոկայաններին գալիս են փոխարինելու հողմակայանները: Սևանի անխնա օգտագործումը հանգեցնում է ջրի մակարդակի իջեցմանը և նպաստում է ճահճացման պրոցեսին: Ազգային պարկերում և արգելոցներում կատարվող խաղտումները մասնավորապես ՝ Խոսրովի արգելոցում կատարվող անօրինական որսերի պատճառով վերանում են կարմիր գրքում տեղ գտած կենդանիները:Անտառահատումների պատճառով և բազմաթիվ շինությունների առկայությունը և դրանց խտությունը ՀՀ քաղաքներում հանգեցնում է օդի աղտոտմանը:Չափազանց շատ տրանսպորտային միջոցների առկայությունը նույնպես աղտոտման ռիսկ է պարունակում:  

3.Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը: Հանքային ռեսուրսներից են որոշ երկաթները(, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար) , ածուխ,կաոուչուկ և այլն: ՀՀ ում կան նաև քաղցրահամ ջրերի  որի մեծ մասը գտնվում է Սևանում իսկ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հաշվում է մինչև 120 լիճ, սակայն սրանց մի մասը ամռան ամիսներին, հատկապես չորային տարիներին ցամաքում են:Նաև ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում որոշ դեր են կատարում գետերը: ՀՀ-ում կա մոտ տաս հազարից ավելի գետ ու գետակ, իսկ ամենաօգտագործվող գետերը  և ամենա մեծերը ընդամենը 6-են: Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում  կարևոր և խոշոր տեղ են զբաղեցնում ստորերկրյա ջրային ավազանները: Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են  միայն ոռգոգման, խմելու և այլ ուրիշ նպատակներովՀՀ ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը գտնվում է Արարատյան դաշտում: Արարատյան ստորերկրյա ջրի ավազանի ջրերը այժմ օգտագործվում են խմելու, ոռոգման, արդյունաբերական նպատակներով:

4.Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
 ՀՀ հանքավայրերի մեծ մասը  օգտագործվում են արտասահմանյան կազմակերպությունների կողմից այսինքն նրանք կարող են օգտագործել այդ հանքերը  ամբողջովին որնել վնասում է շրջակա միջավայրը:Հիմնական խնդիրներից մեկն է  հանդիսանում  մետաղական  ռեսուրսների  ոչռացիոնալ  օգտագործումը,  որը արտանետված  թափոնները,  որպես  երկրոդային  կամ  տեխնածին  հանքավայրեր  նույնպես օգտագործվում  են,  քանի որպոչամբարների մեջ կան բազում օգտակար հանծոներ:

5. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»
  Ամբողջ աշխարհում վառելիքի օգտագործումը, փորձում են քչացնել: Օրինակ հեծանիվով տեղաշարժվել: Կան նաև նոր տիպի մեքենաներ, որոնք էլեկտրական են լիցքավորվում են էլեկտրական հաղորդիչներով: Սակայն վերջինս դեռ մատչելի չէ: Բացի դրանից Եվրոպայում կատարվում է աղբի դասակարգում







воскресенье, 24 мая 2015 г.

ՀՀ էներգետիկա

1.Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը։
ՀՀ էներգետիկ համակարգը երկրի տնտեսության կարևոր և հիմնական ճյուղերից է հանդիսանում։ Հայաստանը չունի նավթի և գազի պաշարներ, ուստի մեր երկրի համար չափազանց կարևոր նշանակություն ունի սեփական էլեկտրաէներգիայի արտադրությունը։ ՀՀ ապահովում է իրեն էլեկտրաէներգիայով և հաճախ ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, որն արտահանում է հարևան Իրան և Վրաստան։
2.Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
ՀՀ էկեկտրաէներգիա է ստանում Մեծամորի ատոմակայանից (42,9%)։ Բացի ատոմակայանից ՀՀ ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ, որոնք էլեկտրաէներգիան են արտադրում  Ռուսաստանից ներկրվող գազի այրմամբ։ Վերարտադրվող էներգետիկան (քամու էներգետիկան) Հայաստանում թերզարգացած է, Հայաստանում գործում է միայն քամու մեկ էլեկտրակայան՝ Լոռու մարզում։ Կան ապագա ծրագրեր՝ Իրանի հետ  համատեղ էլեկտրակայան կառուցելու առումով։ Հայաստանի էներգետիկայի զարգացմանը աջակցում է Եվրամիությունը իր Ինոգեյթ ծրագրով։ Այժմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկով նախատեսվում է միացնել Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերը, որը մեր երկրի էներգահամակարգը առավել անվտանգ կդարձնի։
Սակայն պետք է նշել, որ ըստ մասնագետների գնահատականի, Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը վերահսկվում է Ռուսաստանի կողմից։ Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները պատկանում են Ռուսաստանին։
աղբյուր. http://hy.wikipedia.org/wiki/Հայաստանի_էներգետիկա

3.Ինչպե՞ս է  ազդում  Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա:
Ատոմակայանը անմիջական արտանետումներ չունի, սակայն արդեն օգտագործած միջուկային վառելիքը կարող է վտանգ ներկայացնել բնության համար։ Բացի այդ, տեխնիկական վթարների դեպքում ատոմակայանը կարող է շատ մեծ վտանգ ներկայացնել ամբողջ Հայաստանի և նույնիսկ տարածաշրջանի բնակչության համար։ Գազի այրման հետևանքով տեղի են ունենում արտանետումներ օդ։ Հիդրոկայանները, եթե սխալ են կառուցված և հավուր պատշաճի չեն շահագործվում և սպասարկվում, նույնպես կարող են վնասել գետերին՝ ճահճացնել նրանց, խաթարել ձկների միգրացիան ու ձվադրումը։
4.Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:
Էներգիայի ստացման էկոլոգիապես անվնաս աղբյուրներն են արևից, քամուց ստացվող էներգիաները, որոնք կարելի է ստանալ Հայաստանում ևս։ Նման ուսումնասիրություններ արվել են նաև Հայաստանում, բայց դրանք դեռևս լայն կիրառություն չեն ստացել մեր երկրում։ Ես կարծում եմ, որ ապագայում այս այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրները լայնորեն կկիրառվեն Հայաստանում, ինչն էլ կնպաստի բնապահպանական խնդիրների լուծմանը։
5.Ինչպե՞ս Է կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):  
Պետք է խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։ Անհրաժեշտ է լույսն ու այլ էլեկտրական սարքերը միացնել միայն անհրաժեշտության դեպքում և անմիջապես անջատել պետք չլինելուց հետո։ Օգտագործել առավել էներգախնայող լամպեր, արտադրական ու կենցաղային էլեկտրական սարքեր ու սարքավորումներ։