ՀՀ էներգետիկա
1.Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը։
ՀՀ էներգետիկ համակարգը երկրի տնտեսության կարևոր և հիմնական ճյուղերից է հանդիսանում։ Հայաստանը չունի նավթի
և գազի պաշարներ, ուստի մեր երկրի համար չափազանց կարևոր նշանակություն ունի սեփական
էլեկտրաէներգիայի արտադրությունը։ ՀՀ ապահովում է իրեն էլեկտրաէներգիայով և հաճախ ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, որն արտահանում է հարևան Իրան և Վրաստան։
2.Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
ՀՀ էկեկտրաէներգիա է ստանում Մեծամորի ատոմակայանից (42,9%)։ Բացի ատոմակայանից ՀՀ ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ, որոնք էլեկտրաէներգիան են արտադրում Ռուսաստանից ներկրվող գազի այրմամբ։ Վերարտադրվող էներգետիկան (քամու էներգետիկան) Հայաստանում թերզարգացած է, Հայաստանում գործում է միայն քամու մեկ էլեկտրակայան՝ Լոռու մարզում։ Կան ապագա ծրագրեր՝ Իրանի հետ համատեղ էլեկտրակայան կառուցելու առումով։ Հայաստանի էներգետիկայի զարգացմանը աջակցում է Եվրամիությունը իր Ինոգեյթ ծրագրով։ Այժմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկով նախատեսվում է միացնել Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերը, որը մեր երկրի էներգահամակարգը առավել անվտանգ
կդարձնի։
Սակայն պետք է նշել, որ ըստ մասնագետների գնահատականի, Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը վերահսկվում է Ռուսաստանի կողմից։ Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները պատկանում են Ռուսաստանին։
աղբյուր. http://hy.wikipedia.org/wiki/Հայաստանի_էներգետիկա
3.Ինչպե՞ս է ազդում Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա:
Ատոմակայանը անմիջական արտանետումներ չունի, սակայն արդեն օգտագործած միջուկային վառելիքը կարող է վտանգ ներկայացնել բնության համար։ Բացի այդ, տեխնիկական վթարների դեպքում ատոմակայանը կարող է շատ մեծ վտանգ ներկայացնել ամբողջ Հայաստանի և նույնիսկ տարածաշրջանի բնակչության համար։ Գազի այրման հետևանքով տեղի են ունենում արտանետումներ օդ։ Հիդրոկայանները, եթե սխալ են կառուցված
և հավուր պատշաճի չեն շահագործվում և սպասարկվում, նույնպես կարող են վնասել գետերին՝
ճահճացնել նրանց, խաթարել ձկների միգրացիան
ու ձվադրումը։
4.Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:
Էներգիայի ստացման էկոլոգիապես անվնաս աղբյուրներն են արևից, քամուց ստացվող էներգիաները, որոնք կարելի է ստանալ Հայաստանում ևս։ Նման ուսումնասիրություններ արվել են նաև Հայաստանում, բայց դրանք դեռևս լայն կիրառություն չեն ստացել մեր երկրում։ Ես կարծում եմ, որ ապագայում այս այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրները լայնորեն կկիրառվեն Հայաստանում, ինչն էլ կնպաստի բնապահպանական խնդիրների լուծմանը։
5.Ինչպե՞ս Է կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):
Պետք է խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։ Անհրաժեշտ է լույսն ու այլ էլեկտրական սարքերը միացնել միայն անհրաժեշտության դեպքում և անմիջապես անջատել պետք չլինելուց հետո։ Օգտագործել առավել էներգախնայող լամպեր, արտադրական ու կենցաղային էլեկտրական սարքեր ու սարքավորումներ։
Комментариев нет:
Отправить комментарий